211652_close_icon
views-count1533 դիտում article-date 23:15 19-03-2019

Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում ՀՀ դեսպանության կողմից Բուենոս Այրեսում կազմակերպվել է ընդունելություն և հայկական խոհանոցի հյուրասիրություն

Մարտի 18-ին Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում ՀՀ դեսպանության կողմից Բուենոս Այրեսի «Four Seasons» հյուրանոցի «L’Hiver de la Mansion» սրահում ՖՄԿ անդամ և դիտորդ հանդիսացող պետությունների դեսպանների համար կազմակերպվեց ընդունելություն և հայկական խոհանոցի հյուրասիրություն: Ընդունելությանը ներկա էին նաև Արգենտինայի ԱԳՆ արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Լուիս Պաբլո Բելտրամինոն (Luis Pablo Beltramino) և Եվրոպայի հարցերով տնօրենի տեղակալ Կլաուդիո Ջիակոմինոն (Claudio Giacomino): Ողջունելով հյուրերին ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը ներկայացրեց 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ փաստաթղթում ամրագրված սկզբունքները, ինչպես նաև՝ երևանյան գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի խորհուրդը, որոնցով ֆրանկոֆոն համայնքը հանձն է առել առաջնորդվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի, սոցիալական հանդուրժողականության և խաղաղ համագոյակցության սկզբունքներով: ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց նաև ՖՄԿ գագաթաժողովին հաջորդող Երևանի 2800-ամյակի միջոցառումները, որոնց մասին հատուկ պարբերություն է ներառվել երևանյան գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում: Միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ընդունվեց նաև Արգենտինայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող դեսպանների խմբի խորհրդանիշ-լոգոն՝ լատինատառ «F» տառը գեղարվեստական դրսևորմամբ և կարգախոսը՝ «Ֆրանկոֆոնիան Արգենտինայում», որի հեղինակն է արգենտինահայ դիզայներ Ալեքս Կոստանյանը:

Նմանատիպ նյութեր