211652_close_icon
views-count1353 դիտում article-date 20:13 19-03-2019

Հրաձիգների Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում երեկ՝ մարտի 18-ին, վազող թիրախ ձևի խառը վազք վարժության մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը, հավաքելով 1607 միավոր, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր: Վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը 541 միավորով գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը 535 միավորով՝ 10-րդ տեղը և Արուսյակ Գրիգորյանը 531 միավորով՝ 11-րդ տեղը: Նույն օրը ատրճանակ ձևով մրցող մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում 747 միավորով զբաղեցրել են 20-րդ տեղը: Նշենք, որ մարզիկները Խորվաթիա են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Մինչև մրցավայր մեկնելը հայ հրաձիգները մարզիչների գլխավորությամբ փետրվարի 1-ից 16-ը ուսումնամարզական հավաք են անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:

Նմանատիպ նյութեր