211652_close_icon
views-count177738 դիտում article-date 19:11 19-03-2019

Սպանություն Երևանում. սրտի մասում դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով՝ մահացել է . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն է: Այս պահին հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Էրեբունու քննիչները՝ Ա. Գոյունյանի և Էրեբունու ոստիկանները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են արդեն դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և դանակ: [b]***[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները՝ վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ: [b]*** 19:30[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալներ՝ Գառնիկ Մաթևոսյանն ու Ռոման Մախմուդյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանն ու ավագ դատախազ Արմեն Մուրադյանը: Էրեբունու քննչական բաժնի պետ Ա.. Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար է նշանակվել բաժնի պետի տեղակալ Ռ. Մախմուդյանը: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր