211652_close_icon
views-count1643 դիտում article-date 19:06 19-03-2019

Ազարը՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին. Կապրենք, կտեսնենք

Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը անդրադարձել է «Ռեալ» տեղափոխվելու հավանականությանը: «Ներկա պահին ինձ ոչ ոք չի սպասում: Մենք «Չելսիի» հետ առջևում երկու կարևոր ամիս ունենք: Մենք կարող ենք նվաճել Եվրոպայի լիգան: Մենք պետք է հաղթենք Եվրոպայի լիգայում կամ ԱՊԼ-ի թոփ քառյակում տեղ գրավենք՝ Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար: Ես միայն դրա մասին եմ մտածում: Ոչ թե այն մասին, թե ինչ կլինի երկու, երեք, չորս ամիս անց: Չգիտեմ, կապրենք, կտեսնենք», ասել է Ազարը:

Նմանատիպ նյութեր