211652_close_icon
views-count2051 դիտում article-date 17:00 19-03-2019

Մահացել է Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուն

92 տարեկանում մահացել է ճապոնացի երկրպագու Նաոտոսի Յամադան, որը սկսած 1964 թվականից ներկա է եղել բոլոր ամառային Օլիմպիական խաղերին: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ափսոսանք է հայտնել Նաոտոսի Յամադայի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա Նաոտոսի Յամադայի մահվան մասին: Նա իսկական սուպերերկրպագու էր: Նրա պակասը հաջորդ տարի խիստ կզգացվի Տոկիոյում»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը: Նաոտոսի Յամադան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը համարում էր իր կյանքի գլխավոր իրադարձությունը: Նա մահացավ Տոկիո-2020-ի մեկնարկից 494 օր առաջ: Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանա 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Նմանատիպ նյութեր