211652_close_icon
views-count30815 դիտում article-date 09:50 19-03-2019

Տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը կհանվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Խնդիրները կարգավորելու և տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել և այն քննարկման դրել: Թերթը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկոսությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Ըստ նախարարության` տեխզննման կտրոնի արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ ինֆորմացիան մեքենայի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտանաբերված թերությունների վերաբերյալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր