211652_close_icon
views-count1586 դիտում article-date 09:37 19-03-2019

Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք է սկսելու Արցախի թեմայով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ստեփանակերտում հայկական երկու պետությունների ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև՝ առաջիկայում հնարավոր բանակցությունները տեղի են ունենալու Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Սա այն փաստաթուղթն է, որը տարիներ շարունակ քննադատության թիրախում է եղել՝ համարվելով «հող հանձնելու» փաստաթուղթ: Սակայն իշխանությունները հենց այնպես չեն գնալու լուծման որևէ տարբերակի: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս թեմայով քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք է սկսելու: Չի բացառվում, որ նման քննարկումներ լինեն նաև նախորդ իշխանությունների՝ իրազեկ ներկայացուցիչների հետ, եթե նրանք համաձայնեն մասնակցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր