211652_close_icon
views-count2151 դիտում article-date 20:28 15-03-2019

ԱԱ. Լիլիթ Մկրտչյանն արժանացել է բրոնզե մեդալի

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանն անհատական բրոնզե մեդալի է արժանացել Աստանայում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում: Երկրորդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը 8 հնարավորից վաստակել էր 4.5 միավոր և գրանցել երրորդ լավագույն արդյունքը: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը 9 տուրերում հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Ղազախստանին և ոչ ոքի խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ: Հայ շախմատիստուհիները 4 միավորով գրավել էին 8-րդ տեղը: Կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել էր 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ:

Նմանատիպ նյութեր