211652_close_icon
views-count3738 դիտում article-date 22:52 15-03-2019

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրել է դատապարտյալներին

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից 14.03.2019թ-ին դատապարտյալների շրջանում իրականացվեց մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվում էր դեռևս փետրվարի 4-ից: Բացման խոսքով հանդես եկավ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ ներկայացնելով նաև միջոցառման պատվավոր հյուրերին, որոնց թվում էին բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանը, Լոռու մարզի «ARMWRESTLING» ֆեդերացիայի նախագահ Արամ Զուրաբյանը և նույն ֆեդերացիայի մարզիչ Արտակ Օդաբաշյանը: Ա. Պետրոսյանն իր խոսքում կարևորեց անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը: Եզրափակիչ դուրս եկած ութ դատապարտյալներից առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ա. Նիկողոսյանը, Ա. Առաքելյանը, Ա. Մուրադյանը: Նրանք բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր