211652_close_icon
views-count5778 դիտում article-date 23:35 14-03-2019

Ռուսաստանում հայ գործարար է սպանվել

Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում սպանվել է գործարար Գևորգ Թումանյանը: Այս մասին հայտնում է [url=https://www.ren.tv/novosti/2019-03-14/video-sledovateli-rabotayut-na-meste-ubiystva-biznesmena-v-mytishchah]РЕН ТВ-[/url]ն։ Հեռուստաալիքի տվյալներով, մարդասպանները սպասել են տան մուտքի մոտ, և հենց նա հայտնվել է՝ կրակ են բացել։ Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց սպասող Volkswagen մակնիշի ամենագնացով։ Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։ Իրավապահների խոսքով, իրականացվում են հանցագործների հայտնաբերման միջոցառումներ։ Սպանության վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբ, ոստիկանները հանցագործության վկաների են որոնում։ Նշվում է, որ Գ. Թումանյանը զբաղվում էր առևտրով։ Նա 34-35 տարեկան էր։

Նմանատիպ նյութեր