հիմնական կայք
Լրահոս

Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց Մարտի 13-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 18 հասցեի մոտ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը:


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելով, գողությունը կատարելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:



***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք