1973 դիտում
19:35 14-03-2019
ԱԱ. Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց վերջին տուրում. չեմպիոնները Չինաստանն ու Ռուսաստանն են
Աստանայում ավարտված շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ղազախստանի թիմի հետ և պարտվեց 1:3 հաշվով:
Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը պարտվեցին:
Հայաստանի հավաքականը 4 միավորով գրավեց 8-րդ տեղը: 8 միավոր հավաքեց նաև նախավերջին տեղում հայտնված Հունգարիայի հավաքականը:
9 տուրերում հայ շախմատիստուհիները պարտվեցին Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Ղազախստանին, ոչ ոքի խաղացին Հունգարիայի ու Վրաստանի հետ և միակ հաղթանակն առաջին մրցամարտում տարան Եգիպտոսի թիմի նկատմամբ:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի հավաքականը, որը գրանցեց 100 տոկոսանոց արդյունք՝ 9 հաղթանակ, 18 միավոր: Ռուսաստանի հավաքականը 14 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը 13 միավորով եզրափակեց Վրաստանի թիմը:
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել էր 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ:
Տղամարդկանց մրցաշարում չեմպիոն հռչակվեց Ռուսաստանի հավաքականը:
Նմանատիպ նյութեր
11127 դիտում
14:58 22-09-2018
ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց
2040 դիտում
19:03 03-02-2022
Հայտնի դարձան Հայաստանի կանանց ծանրամարտի առաջնության բոլոր չեմպիոնները
5271 դիտում
13:30 04-08-2017
Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց 2-րդ տուրում
Այս բաժնից
1192 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ