211652_close_icon
views-count2198 դիտում article-date 18:25 14-03-2019

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության 4-րդ սեմինարը

Կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը մարտի 14-ին Երևանում պետական և ֆինանսական կազմակերպությունների համար անցկացրել է «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով չորրորդ սեմինարը։ Սեմինարին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։ Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության առաջատար փորձագետ Սերգեյ Գոլովանովը ներկայացրել է «Ֆինանսական ոլորտի վրա գրոհների ամփոփում – 2018։ Կենդանի օրինակներ և հանձնարարականներ» թեման, իսկ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը՝ «Թվային տրանսֆորմացիա առանց անվտանգության համար ռիսկերի» և «Kaspersky Threat Management and Defense՝ կարևոր քայլ բիզնեսի կայունության և աճի ճանապարհին» թեմաները։ «Այս սեմինարին ներկայացված թեմաները հուշում են, որ ֆինանսական արդիական կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումները շեշտը պետք է դնեն համալիր լուծումների վրա։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի նման լուծումների պատշաճ կիրառումը հանցագործներին զրկում է կազմակերպությունների տեղեկատվական ենթակառուցվածքներ ներթափանցելու հնարավորությունից։ Այդ լուծումների կիրառումը պահանջում է խորը գիտելիքներ և արագ կողմնորոշվելու հմտություններ, որոնք փոխանցվեցին սեմինարի մասնակիցներին։ Համոզված եմ, դրանք հաջողությամբ կկիրառվեն Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Սեմինարի մասնակիցներն ունեցել են ֆինանսական կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։ [b] «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն[/b]

Նմանատիպ նյութեր