3817 դիտում
17:42 14-03-2019
Յուրգեն Կլոպ. Մանեի գոլը ցանկանում եմ վերանայել հազար անգամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Նման խաղում հնարավոր չէ հանգստանալ: Հաղթանակը բացարձակապես արժանի էր: «Բավարիայի» հարկի տակ բարդ է խաղալ:
Սա շատ կարևոր հաղթանակ էր: Հպարտանում եմ իմ տղաներով: Առաջին գոլը ցանկանում եմ վերանայել հազար անգամ: Պաշտպանությունը հիանալի էր: Մենք սովորաբար Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում այդպես չենք պաշտպանվում, սակայն այսօր մենք դա արեցինք:
Վստահ եմ, որ այս հաղթանակով ուրախացրել եմ Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներին և դա գերազանց է, եթե կարողանում եմ օգնել նրանց: «Լիվերպուլի» մոտ հերթական հրաշալի երեկոն ստացվեց:
Վիճակահանությունը կարևոր չէ: Տղաները պաշտում են այս մրցաշարը: Նրանք ճակատամարտ էին տալիս և դա ինձ դուր է գալիս: Տրամադրվածությունը փայլուն էր», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1876 դիտում
17:41 14-05-2021
Յուրգեն Կլոպը՝ Սադիո Մանեի հետ կապված միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3487 դիտում
14:55 31-01-2017
Յուրգեն Կլոպ. Գիտեմ, որ շատերն են ցանկանում, որ հաղթենք «Չելսիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1260 դիտում
22:56 31-03-2014
Ցանկանում ենք դրական արդյունքի հասնել Մադրիդում. Յուրգեն Կլոպ
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
874 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am