211652_close_icon
views-count3844 դիտում article-date 10:20 14-03-2019

Կարեն Կարապետյանը վերադարձավ ելման դիրք․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի 7 հոգանոց կազմը, որում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը, անշուշտ, առաջին անգամ չէ, որ զբաղեցնում է ռուսական պետական կորպորացիայի մենեջերական դիրք: Մինչ Հայաստանի վարչապետ դառնալը նա այդ դիրքն ուներ «Գազպրոմ»-ի ցանցում: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանն ընդամենը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, այսինքն` ռուսական պետական կորպորացիա: Այստեղ ուշագրավն այն է, որ հայկական մամուլն արդեն տևական ժամանակ տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ Կարեն Կարապետյանը Հայաստանում մտադիր է զբաղվել քաղաքականությամբ, ուժ ստեղծել, միավորել նախկին իշխանության ամենատարբեր շրջանակների, հանդիպումներ է ունենում այդ շրջանակների հետ և այլն: Ընդ որում, Կարապետյանը որևէ կերպ պաշտոնապես, կարծես թե, չի անդրադարձել այդ հրապարակումներին և չի հերքել, որ չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն, չունի սեփական, կամ այլոց քաղաքական ծրագրերում ներգրավվածության մտադրություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր