211652_close_icon
views-count3627 դիտում article-date 20:18 13-03-2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Թումո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 13-ին, Թումո Երևան այցելեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահը` Վրաստանի պետական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին։ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը տիկին Նախագահին ներկայացրեց ընթացիկ նախագծերը` Թումո ստուդիաները, Թումո-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը: Տիկին Զուրաբիշվիլին նաև ծանոթացավ դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց Թումոյի Թմբաթայի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր