211652_close_icon
views-count1748 դիտում article-date 22:31 12-03-2019

ԱԱ․ Կանանց Հայաստանի շախմատի հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը

Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ավարտեց Հունգարիայի թիմի հետ մրցամարտը։ Նախորդ 5 տուրերում հայ շախմատիստուհիները պարտություն էին կրել։ Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին։ 7-րդ տուրից հետո Հայաստանի ու Հունգարիայի հավաքականները վաստակել են 3-ական միավոր եւ բաժանում են 8-9-րդ տեղերը: Մարտի 13-ին անցկացվելիք 8-րդ տուրում հայ շախմատիստուհիները կխաղան Վրաստանի հավաքականի հետ:

Նմանատիպ նյութեր