211652_close_icon
views-count2020 դիտում article-date 22:54 11-03-2019

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին

Մարտի 10-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին (Abdullah Luaibi Bahedh)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Ա. Լուաիբիին շնորհավորեց պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում տրանսպորտի բնագավառում առկա համագործակցության օրակարգին, մասնավորապես, դեսպան Փոլադյանը մատնանշեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ երևանյան նիստի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածություների և դրույթների կյանքի կոչելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով Իրանի ճանապարհով դեպի Իրաքի մի շարք անցակետեր ապրանքափոխադրումների համար ցամաքային ճանապարհի բացումը, ինչը նոր լիցք կարող է հաղորդել երկկողմ առևտրափոխանակության ծավալների աճի համար։ Կողմերը պայմանավորվեցին, որ այդ և սույն բնագավառի այլ ճյուղերում համագործակցության զարգացման նպատակով մոտ ժամանակներս երկու երկրների մասնագետները հնարավորություն կունենան բանակցելու։ Բացի այդ, անդադարձ կատարվեց Երևանի և Բաղդադի միջև օդային ուղիղ կանոնավոր չվերթ բացելու հնարավորություններին՝ պայմանավորվելով այս նախաձեռնության մասով նույնպես ձեռնարկել հստակ քայլեր։

Նմանատիպ նյութեր