211652_close_icon
views-count15159 դիտում article-date 11:03 11-03-2019

Ռուսաստանում հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. զոհվել է մեկ հայ, կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կիրառվել է հրազեն։ Ինչպես հաղորդում է http://bloknot-volgograd.ru կայքը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, վեճը ծագել է տնտեսական հարցի շուրջ, այնուհետև Դաղստանի 6 քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ: Սկզբում կրակ են բացել դաղստանցիները, ինչի հետևանքով 1 հայ զոհվել է։ Հիվանդանոց է տեղափոխվել 3 հոգի՝ 2 դաղստանցի, այդ թվում՝ այն երիտասարդը, ով առաջինը կրակ է բացել հրազենից, և մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, ում վիճակը ծայրահեղ ծանր է: Նշվում է նաև, որ եպքի վայրից փախուստի դիմած չորս դաղստանցիները բերման են ենթարկվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր