211652_close_icon
views-count1906 դիտում article-date 19:57 07-03-2019

ԱԱ․ Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց

Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է ավարտել Վալենտինա Գունինայի հետ պարտիան: Մարտի 7-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց Հնդկաստանի թիմին: Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթանակ էին տարել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր