211652_close_icon
views-count2055 դիտում article-date 16:50 01-03-2019

Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին

Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի մասնակիցների կազմը: 2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Գրան Պրի շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Արոնյանից բացի մասնակիցների թվում են ռուսաստանցիներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին եւ Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու Նակամուրան, լեհեր Վոյտաշեկն ու Դուդան, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, հոլանդացի Գիրին, բուլղարացի Տոպալովը, չեխ Նավարան, հնդիկ Հարիկրիշնան:: Շարքը բաղկացած է չորս մրցաշարից՝ Մոսկվա (մայիսի 16-30), Ռիգա (հուլիսի 11-25), Համբուրգ (նոյեմբերի 4-18) եւ Թել Ավիվ (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի: Արոնյանը կմասնակցի Մոսկվայի, Ռիգայի և Թել Ավիվի փուլերին: ՖԻԴԵ- ն նաև հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Նմանատիպ նյութեր