211652_close_icon
views-count1846 դիտում article-date 19:02 25-02-2019

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագրի վերանայման գործընթաց կսկսվի

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներին բռնցքամարտի 2019 թվականի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցել թույլ չտալու կապակցությամբ մարզադպրոցի տնօրենությունը նամակ-բողոքով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին: Այդ կապակցությամբ նախարարությունը հայտարարում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան նախարարության կողմից տրամադրվող միջոցներով է իրականացնելու ՀՀ երիտասարդների առաջնությունը, որին ֆեդերացիան չի թույլատրում մասնակցել պետական միջոցներով մարզվող մարզիկներին, ինչպես նաև ի գիտություն ընդունելով ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին ընտրությունների արդյունքները չընդունելու և նոր ընտրություններ անցկացնելու պահանջի մասին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին AIBA-ի կողմից ուղարկված նամակը և առաջնորդվելով Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի՝ սպորտում խտրականությունն արգելող սկզբունքները (4-րդ, 6-րդ սկզբունքներ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջում է հետաձգել 2019 թվականի երիտասարդների առաջնության անցկացումը և առաջարկում է վերանայել ֆեդերացիայի որոշումը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությունն արգելելու մասին: Միաժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է, որ սկսում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագրի վերանայման գործընթաց: «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենությունից և AIBA-ից ստացված նամակները կցվում են: [b]Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության hարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր