211652_close_icon
views-count38940 դիտում article-date 23:15 21-02-2019

Մինչ Երևանի ճանապարհային ոստիկանները օգնության ձեռք էին մեկնում քաղաքացուն, մի քանի երիտասարդներ «բերանները մինչև ստամոքսները բաց» հրճվում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին քաղաքացիները բազմաթիվ անգամ ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ ճանապարհային, օգնության ձեռք մեկնում անօգնական վիճակում գտնվող վարորդներին, հետիոտներին: Երեկ Արտաշատի խճուղում ականտես եղանք, թե ինչպես են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները օգնության ձեռք մեկնում խոտանված ավտոմեքենայի վարորդին՝ մեքենան հրելով, տեղափոխում անվտանգ վայր, մինչդեռ մի քանի երիտասարդներ կանգնած «բերանները մինչև ստամոքսները բաց» լայն ժպիտով հրճվում էին, ասելով, թե «գաին ավտո է բռթում»: Մի քանի հավաքվածներ էլ, տեսնելով, որ այդ երիտասարդները նման արտահայտություններ են անում, ասում էին. «Դրանց ուղեղները շպրիցով հանած է, չգիտեն երևի հայտնի՝ «Տնազ, տնազ, ում մոտ ես գնում՝ տնազ անողի մոտ» արտահայտությունը: Փոխարենը, անսարքին վիճակում գտնվող ավտոմեքենայի վարորդը իր շնորհակալությունն էր հայտնում Երևանի ճանապարհային ոստիկաններին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր