211652_close_icon
views-count1897 դիտում article-date 23:20 21-02-2019

Մարաշի ոստիկանները հերթական բնակարանային գողությունն են բացահայտել

Փետրվարի 19-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 41-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բնակարանի դուռը բացելով, գողացել են 2 գորգ, մանկական իրեր, մահճակալ, ոսկյա զարդեր, հեռուստացույցի տակդիր և այլ իրեր: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 09.00-ին, ներկայացել է բաժանմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր