1693 դիտում
19:48 21-02-2019
ԵՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդն ընդունում է հետևյալ հայտարարությունը.
Բարձրագույն կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են ճանաչվում բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման սկզբունքները: Այդ սկզբունքները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկը, և մեծապես կարևորվում է դրանց ապահովումը պետական բարձրագույն իշխանության կողմից: Ասվածի վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ՀՀ Ազգային ժողովում արված հայտարարությունը՝ բուհական ինքնավարությունը հարգելու և դրան անհարկի միջամտությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:
Սակայն Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի նախաշեմին, հակառակ այս մոտեցման, պետական իշխանության որոշ մարմիններ և պաշտոնատար անձինք փորձում են, տարբեր շարժառիթներով պայմանավորված, խախտել նշված սկզբունքները և որոշակի մեթոդների կիրառմամբ վարկաբեկել Երևանի պետական համալսարանն ու արժեզրկել ԵՊՀ-ի 100-ամյակի խորհուրդը: Մինչդեռ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների արժանավայել կազմակերպումը պահանջում է կառավարության, հասարակության լայն շերտերի և ԵՊՀ ողջ կոլեկտիվի ակտիվ ջանքերի համադրում, որը կնպաստի Մայր բուհի անցած 100-ամյա ուղու արժևորմանը և զարգացման տեսլականի նախանշմանը:
Այդ պատճառով նման միտումը համարում ենք խիստ մտահոգիչ և հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի չափազանց կարևոր դերակատարումը մեր երկրի պետականաշինության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում՝ գտնում ենք, որ այն հարվածում է ոչ միայն Մայր բուհի, այլև պետության հեղինակությանը և խախտում է բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման միջազգային սկզբունքները:
[b]Նման պայմաններում ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում.[/b]
- հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և ակադեմիական ազատությունները,
-անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1771 դիտում
17:54 20-11-2020
ԵՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը
4149 դիտում
23:37 11-11-2018
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
424 դիտում
21:20 18-04-2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը
577 դիտում
21:07 18-04-2024
Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին
376 դիտում
20:54 18-04-2024
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին