211652_close_icon
views-count18916 դիտում article-date 19:23 21-02-2019

Կոտայքի մարզում բախվել են 35-ամյա վարորդի Mercedes-ն ու 59–ամյա վարորդի ВАЗ 2102-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 21-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-ր վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 20-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 18:00-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 020 համարանիշի և Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 59-ամյա Լյովա Շարաֆյանի վարած ВАЗ 2102 մակնիշի 35 RA 996 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Շարաֆյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 56-ամյա Արմինե Շարաֆյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ, Հարությունյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր