2759 դիտում
18:36 21-02-2019
ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը հետևել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանների բերման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին
Փետրվարի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հետևել են զորամասի բերումը «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին, որից հետո անձնակազմը, դուրս գալով մարտական կիրառման շրջաններ, անցել է առաջադրված մարտական խնդիրների կատարմանը:
ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը տեղանքում հետևել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանների բերման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին, լսել զորամասի և ստորաբաժանումների հրամանատարների՝ պաշտպանության կազմակերպման, ուժերի վերախմբավորման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ մտահղացումները:
Անցկացված պարապմունքների ընթացքը ցույց է տվել, որ ընդգրկված անձնակազմը գիտակցաբար է կատարում վերադաս հրամանատարության կողմից տրված մարտական առաջադրանքները՝ ձգտելով էլ ավելի կատարելագործել մարտավարամասնագիտական ունակությունները:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
451 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները