211652_close_icon
views-count2545 դիտում article-date 17:08 21-02-2019

Ունաի Էմերի. «Արսենալին» անհրաժեշտ է համոզիչ հաղթանակ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում ԲԱՏԵ-ի հետ պատասխան հանդիպմանը (առաջին խաղը՝ 0:1): «Հաշվի առնելով առաջին հանդիպման արդյունքը, մենք առաջիկա 90 րոպեներին մեզ չպետք է խնայենք: Մեր համար կարևոր է հզոր խաղ ցուցադրել մեր ստադիոնում՝ մեր երկրպագուների ներկայությամբ: Մեզ աջակցություն է պետք: Հուսով եմ, որ մեզ հիանալի մթնոլորտ է սպասվում: Նախորդ շաբաթ մենք գոլային պահեր ունեցանք: Այս անգամ իրացումը պետք է ավելի լավը լինի: Մեզ անհրաժեշտ է համոզիչ հաղթանակ: Եվրոպայի Լիգան զգալիորեն աճել է որպես մրցաշար: Այստեղ շատ դժվար է հաղթել: Յուրաքանչյուր թիմ ցանկանում է նվաճել այս մրցաշարը, որը Չեմպիոնների լիգայի ուղեգիր է ապահովում», ասել է Էմերին: «Արսենալ»-ԲԱՏԵ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

Նմանատիպ նյութեր