211652_close_icon
views-count2063 դիտում article-date 16:20 21-02-2019

Սիմեոնեն «Ատլետիկոյի» հետ 34-րդ հաղթանակը տարավ. դա մրցաշարի 6-րդ ցուցանիշն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Ատլետիկոն» 2:0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին», և դա մրցաշարում մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի 34-րդ հաղթանակն էր թիմի հետ: 48-ամյա արգենտինացին հավասարվեց «Ռեալի» նախկին մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին և մեկ ակումբի հետ Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակով դուրս եկավ 6-րդ տեղ: Մեկ թիմի հետ ավելի հաճախ հաղթել են Օտմար Հիտցֆիլդը («Բավարիա», 36), Մարչելո Լիպին («Յուվենտուս», 38), Կարլո Անչելոտին («Միլան»), Արսեն Վենգերը («Արսենալ», 82) և Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ»):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր