211652_close_icon
views-count3052 դիտում article-date 13:23 21-02-2019

Ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանին տրվող վարկային, դրամաշնորհային միջոցներն արդյունավետ ծախսելուց։ «Հերթական անգամ քննարկում ենք խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծը: Մենք այսպիսի դրամաշնորհներ այս ընթացքում կրկին ստացել ենք և առաջիկայում կրկին կստանանք: Երբ գումարում ենք այս դրամաշնորհների գումարները՝ մենք, ըստ էության, աստղաբաշխական թվեր ենք ստանում: Եթե մենք ապահովենք այս գումարների էֆեկտիվ ծախսումը՝ չի կարող դա արդյունք ուղղակի չունենալ, չի կարող Հայաստանի քաղաքացին այս գումարների ծախսման արդյունքում իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ: Հետևաբար, խնդիրը շատ պարզ է, մենք պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ ընդհանրապես պետական, վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային»,-նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ եթե մարդու կյանքում բան չի փոխվում՝ դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է: «Ուրիշ տարբերակ պարզապես չկա: Չեն կարող ամբողջական ոլորտներ տասնյակ միլիոնավոր դոլարներ մտնել, և ուղղակի ոչինչ չփոխվի, ամեն ինչ մնա նույնը և նույնիսկ վատանա: Կառավարության ներկայացուցիչներին ուզում եմ ասել հետևյալը. ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ»-ընդգծց Ն. Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր