39580 դիտում
11:37 21-02-2019
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արսեն Միքայելյանը
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը նշանակվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
Բանկի միակ բաժնետեր Վիտալի Գրիգորյանցը բարձր է գնահատում Արսեն Միքայելյանի 2013 թվականից մինչ օրս Բանկի Վարչության նախագահի պաշտոնում կատարած անձնվեր և բարեխիղճ աշխատանքը, նրա ներդրումը Բանկի կայունացման, զարգացման և հուսալիության գործում, ինչի արդյունքում 19.02.2019թ. Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման համաձայն՝ Արսեն Միքայելյանը դարձել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 5% բաժնետեր:
Արսեն Միքայելյանի պաշտոնավարման տարիներին Բանկն ահռելի տեմպերով բարձրացել է հայաստանյան բանկերի ռեյտինգային սանդղակով և շատ կարճ ժամանակահատվածում, շնորհիվ նոր հաճախորդների ներգրավման, սպասարկման որակի բարձրացման, փոխշահավետ կորպորատիվ համագործակցության, ավանդների ներգրավման ծավալների աճի, մասնաճյուղային ցանցի ընդլայնման և նոր աշխատատեղերի ստեղծման, զբաղեցրել է առաջատար դիրքերից մեկը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բանկի նոր Վարչության նախագահ է նշանակվել Արտավազդ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
9008 դիտում
11:21 14-05-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
10608 դիտում
19:07 24-10-2019
Տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հասցեափոխված «ՄԱՍԻՍ» մասնաճյուղի հանդիսավոր վերաբացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
391 դիտում
23:01 28-03-2024
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
544 դիտում
22:47 28-03-2024
Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան
376 դիտում
22:34 28-03-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ