211652_close_icon
views-count134038 դիտում article-date 11:18 21-02-2019

Ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել է շուրջ 30 փամփուշտ, կրակված պարկուճներ, վնասված Lexus. մեղքի իրենց բաժինն ունեն տեղի իրավապահները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության և Հայաստանի քննչական կոմիտեի որոշ պաշտոնյաներ անընդհատ ասում էին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, կա վատ աշխատող, որ լավ ոստիկանը, քննիչը պարտավոր են կանխել ցանկացած հանցագործություն, մինչդեռ Տավուշի մարզի որոշ ոստիկաններ, այդ թվում՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Դիլիջանի ոստիկանության բաժնի պետ Սևակ Բադիրյանը դժվար թե չիմանային, որ տարիներ առաջ Դիլիջանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո ազատազրկման դատապարտված ու ազատ արձակված մեղադրյալներից մեկի նկատմամբ չի շարունակվի վենդետան, մինչդեռ այս դեպքում նրանք կարծես, մատների արանքով նային հանցագործությունների նախականխման ու կանխմանը։ Երեկ՝ փետրվարի 20-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած մարտաֆիլիմի նմանվող հանցագործությունը դրա վառ ապացույցն է, մինչդեռ տեղի ոստիկաններն ու քննիչները լավ չեն տիրապետում օպերատիվ իրավիճակին ու նրանք կարող էին կանխել այս հերթական աղմկահարույց հանցագործությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցներ արձակողն այնուհետև դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաև Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր։ Հայտնաբերվել են նաև մեծ թվով կրակված պարկուճներ և ինքնաձիգի 1 հատ պահունակ։ Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։ [b]40-ամյա Արագած Թամրազյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0877089001550740146765952.jpg[/img] [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ նշված քրեական գործի քննչական խմբի ղեկավար նշանակված Վ. Գյոզալյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի բնակիչ Արման Ղալեչյանը, ով տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի ձերբակալվածների պահմավ վայր։ [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր