211652_close_icon
views-count2722 դիտում article-date 10:36 21-02-2019

«Արագ և ճիշտ կողմնորոշվում են». Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են». «Փաստ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ի շուրջ տևական ժամանակ պահպանվող աղմուկի ֆոնին ՊԵԿ-ում ուշագրավ կադրային նշանակումներ ու «ռակիրովկաներ» են տեղի ունենում։ Մասնավորապես՝ հետբացթողումային վարչության պետ, ֆիննախի ԿՌՈՒ-ից Արման Զարգարյանը տեղափոխվել է սպասարկման վարչության պետ։ Նրա փոխարեն այս կարևորագույն մաքսային վարչությունը կգլխավորի երկու տասնամյակ հարկային-մաքսային գծով պաշտոնյա, փոխնախարար, վարչության պետ աշխատած Մանվել Եգանյանի փեսան` Արմեն Սաֆարյանը։ Սաֆարյանն Արարատյան մաքսատան պետի տեղակալն էր։ Եգանյանները, ի թիվս այլ պատմությունների, հայտնի են նրանով, որ ՀՀԿ խնջույքների մեծ մասը կազմակերպում էին իրենց «Օջախ» ռեստորանում։ Նրանց ներկայիս վերելքը պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր իշխանությունների և ամեն տեսակի փոփոխությունների ժամանակ շատ արագ և ճիշտ կողմնորոշվում են՝ ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում։ Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր