211652_close_icon
views-count2084 դիտում article-date 10:09 21-02-2019

Մարտի 1-ին երթ ենք անում ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, ապօրինությունների. ուղերձով կդիմեմ ժողովրդին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաեւ ուղերձով կդիմեմ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես գիտեք՝ լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին և քննարկումների արդյունքում որոշեցինք, այդ օրը նշանավարել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների: Այն նշանանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանում քաղաքացու հաղթանակն ու քաղաքացու իշխանությունն արդեն անշրջելի է, որ ՀՀ-ում այլևս չեն լինելու ընտրակեղծիքների, որ մենք ՀՀ-ում դեմ ենք կանգնում քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին: Այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1ճ-ի 10 զոհերին ու, ընդհանրապես, քաղաքական բռնության բոլոր զոհերին»,-ընդգծեց վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր