211652_close_icon
views-count3577 դիտում article-date 09:35 21-02-2019

Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը դատի է տվել Բժշկական համալսարանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը` Աննա Սարգսյանը, որ 12 տարի շարունակ աշխատել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես օտարերկրացիների ուսուցման դեկան, այդ բուհի դեմ դատական հայց է ներկայացրել: Նախկին վարչապետի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը և վերականգնել նախկին պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աննա Սարգսյանը մասնակցել է համալսարանում դեկանի ընտրություններին և 56 դեմ, 7 կողմ ձայներով չի ընտրվել դեկանի պաշտոնում: Ընդ որում, այդ բուհում դեկանի ընտրություններ տեղի են ունեցել բոլոր ֆակուլտետներում: Եվ, ահա, մյուսներն ընդունել են ընտրությունների արդյունքները, իսկ նախկին վարչապետի ազգականը` ոչ` դիմելով դատարան: Փաստորեն, Հայաստանում երկու ցմահ պաշտոններ զբաղեցնող անձ կա՝ Գարեգին Երկրորդը և Տիգրան Սարգսյանի քույրը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր