211652_close_icon
views-count3004 դիտում article-date 16:48 20-02-2019

Ժերար Պիկե. Լավ է, որ հոկեյի «Ռեալ» չկա, թե չէ այնտեղ էլ էին բողոքելու մրցավարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծիք է հայտնել, որ ֆուտբոլի և բասկետբոլի «Ռեալները» հաճախ են բողոքում մրցավարությունից: «Վերջին տարիներին դա հաճախ է պատահում և ֆուտբոլում, և՝ բասկետբոլում: Իսկ հետո «Ռեալը» գալիս է «Վանդա Մետրոպոլիտանո» («Ատլետիկոյի» տնային ստադիոնը), որտեղ նրանց գնում են, ինչից հետո ձայները կտրում են: Նրանք դա անում են մշտապես, փառք աստծո, նրանք այլևս այլ թիմեր չունեն, թե չէ սկսելու էինք տուժել դրանից թե հանդբոլում, թե՝ հոկեյում: Նրանք օգտվում են այդ մարտավարությունից, և մենք պետք է դրան հարմարվենք», ասել է Պիկեն: Նշենք, որ բասկետբոլի Իսպանիայի Գավաթի եզրափակիչում «Ռեալը» «Բարսելոնային» լրացուցիչ ժամանակում 93:94 հաշվով պարտվելուց հետո բողոքել էր հանդիպման մրցավարներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր