211652_close_icon
views-count6295 դիտում article-date 18:59 20-02-2019

Բիզնես վարկ «Մինի» փոքր բիզնեսի համար՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գործարկում է «ՄԻՆԻ» վարկատեսակը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Վարկը տրամադրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ շրջանառու միջոցների համալրման և ներդրումային նպատակներով: Վարկ ստանալու համար հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ վարկ՝ անշարժ գույքի գրավադրմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով, տարեկան 11-13% տարեկան տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից): Վարկի տրամադրման պայման է հանդիսանում դրական ֆինանսական վերլուծությունը: «Փոքր բիզնեսին աջակցումը և պահպանումը Բանկը դիտարկում է որպես թիրախային հատված` Բանկի զարգացման ռազմավարության շրջանակներում 2019-2021 թվականների համար: «ՄԻՆԻ» վարկատեսակի տրամադրումը նախատեսվում է հնարավորինս պարզ, արագ և հաճախորդի համար նվազագույն ծախսերով: Հուսով ենք, որ այս պայմանները հնարավորինս դրական ազդեցություն կունենան փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ ամուր և երկարաժամկետ համագործակցության հաստատման համար», - նշեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության Նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը: Վարկատեսակի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով Բանկի պաշտոնական [url=http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/ABB-Mini-Business-arm.pdf]ԿԱՅՔԷՋ[/url]:

Նմանատիպ նյութեր