211652_close_icon
views-count10012 դիտում article-date 16:50 20-02-2019

«ՇՏԱՊ» վարկատեսակ Ձեր բիզնեսի զարգացման համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է «ՇՏԱՊ» վարկատեսակը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկատեսակը հնարավորություն կտա համալրել շրջանառու միջոցները, ընդլայնել բիզնեսը և բարելավել ընթացիկ ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև ներդրումներ կատարել այլ բիզնես խնդիրների լուծման համար: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մի քանի ժամվա ընթացքում՝ առանց Բանկի կողմից ֆինանսական վերլուծության, ստանալ վարկ մինչև 7 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Նշված վարկատեսակն ունի բավականին շահավետ պայմաններ փոքր բիզնեսի զարգացման համար: Վարկը տրամադրվում է 13-15% տարեկան տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից) մինչև 60 ամիս մարման ժամկետով: «Փոքր բիզնեսի սեգմենտի զարգացումը համարվում է Բանկի ռազմավարական ուղղությունը 2019-2021 թվականների համար: Արագ վարկ ողջամիտ տոկոսադրույքով, դա հենց այն պրոդուկտն է, որը համապատասխանում է մեր թիրախային սեգմենտի կարիքներին: Կարծում եմ, որ բիզնեսի զարգացման համար գումար ստանալու այսքան հարմարավետ մեթոդը, որտեղ չկան բյուրոկրատական քաշքշուկներ, ինչպես նաև ընտրության բարդ չափանիշներ, հետաքրքիր կլինի փոքր բիզնեսը ներկայացնող շատ ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար», - նշում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության Նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը: Վարկատեսակի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ [url=http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Shtap-Paymanner-sakagner-arm.pdf]ԱՅՍՏԵՂ[/url]:

Նմանատիպ նյութեր