211652_close_icon
views-count2032 դիտում article-date 14:00 20-02-2019

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրանց հանդիպումը: «Համանախագահները Երևան են ժամանել տարածաշրջանային այցով: Արդեն հանդիպել են նախարարի հետ, որից հետո հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- «[url=https://armenpress.am/arm/news/964904.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նաղդալյանը նշեց, որ Երևան այցից հետո համանախագահներն ամենայն հավանականությամբ կմեկնեն Բաքու: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Նմանատիպ նյութեր