հիմնական կայք
Լրահոս

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ հեռագրում ասված է.


«Արցախում խոր ցավով տեղեկացանք հայ ազգային բարերար, հասարակական գործիչ Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։

Իր ողջ կյանքի ընթացքում նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով, սատարել հայրենիքին, ակտիվ մասնակցություն ունեցել սփյուռքում հայ ազգային կառույցների կայացման եւ ամրապնդման գործում՝ արժանապատվորեն շարունակելով իր գերդաստանի հայրենանվեր առաքելությունը:
Լուիզ Սիմոն Մանուկյանի անմիջական մասնակցությամբ Արցախում իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր տարբեր բնագավառներում: Արցախցիներն անսահման եւ անկեղծ հարգանք են տածում մեծ բարերարի նկատմամբ:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց տոկունություն եւ ոգու կորով։
Լուիզ Սիմոն Մանուկյանի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում եւ մեր ժողովրդի հիշողության մեջ»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք