211652_close_icon
views-count1961 դիտում article-date 11:58 20-02-2019

Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը

Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունները կկատարվեն մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն: Նշենք, որ եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական հանրապետության» գրոհայինների կողմից 2015թ. ապրիլին: «Աշխատանքների ծավալը հսկայական է եղել: Ստիպված վերակառուցել ենք լիովին ավերված միջանցքը: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, հավաքել դրանք և դրել նորի վրա: Դա ամենադժվարն էր»,-ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը: Ամբողջությամբ վերականգնվել է ճակատային հատվածը, աշխատանքները մոտենում են ավարտին: Տաճարում արդեն տեղադրվել են նոր դռներ, պատուհաններ, նստարաններ: Եկեղեցու վերականգնումը ֆինանսավորվում է Հալեպի հավատացյալ հայ համայնքի նվիրատվություններով:

Նմանատիպ նյութեր