211652_close_icon
views-count1771 դիտում article-date 10:32 20-02-2019

Դեմարշ՝ հոգևորականության դեմ. «խոշորացույցով» հետևելու են քահանաների աշխատանքին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր իշխանությունները յուրահատուկ դեմարշ են սկսել հոգևորականության դեմ, քանի որ, ըստ նրանց, եկեղեցականները նույնպես ասոցացվում են հին համակարգի հետ: Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում»: Մեր աղբյուրների պնդմամբ, իշխանությունները մարզպետներին ու հավատարիմ համայնքապետներին հանձնարարել են «խոշորացույցով» հետևել տեղերում քահանաների աշխատանքին՝ հատկապես «տակից» փող աշխատելու հավանականությունը կանխելու համար: Հատկանշականն այն է, որ եկեղեցու սպասավորներն իրենք էլ, մեղմ ասած, հեղափոխական կառավարիչների հանդեպ այդքան էլ բարյացակամ չեն: Ի դեպ, իշխանություններին զեկուցվել է, որ անցած խորհրդարանական ընտրություններին հոգևոր դասը սատարել է հիմնականում ՀՀԿ–ին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր