211652_close_icon
views-count4719 դիտում article-date 10:14 20-02-2019

Վերահսկողականը Լոռու մարզում է. ուսումնասիրություն է կատարում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստն» արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ վարչապետի հանձնարարությամբ ՏԿԶ նախարարը հատուկ վերահսկողություն է սահմանել «չարաճճի» համայնքապետների վրա»: Թերթըհավելում է, որ ըստ հավաստի աղբյուրների, մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարում Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում: Սա այն ռիսկային համայնքներից մեկն է, որը միշտ համարվել է «հանրապետականացված»: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են փորփրել և հնարավոր ամեն ինչ ջրի երես հանել, որպեսզի կարողանան տեղում դիրքերի ամրացման հերթական օպերացիան կազմակերպել: Սա նաև արվում է, որպեսզի հանրությանը մեկ անգամ ևս ապացուցեն, թե նախորդներն ինչքան վատն են եղել, ու «20 տարի անընդհատ թալանել են» ժողովրդին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր