211652_close_icon
views-count3718 դիտում article-date 10:06 20-02-2019

Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները լուծարման եզրին են. պատճառը իրանական ցեմենտն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի երկու՝ Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել: Խնդիրը եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը կզրկվի այնպիսի ռազմավարական արտադրանք թողարկելու հնարավորությունից, ինչպիսին ցեմենտն է: Վրաստանն արգելել է իրանական ցեմենտի ներմուծումը, և վրացական ընկերությունները ցանկանում են գնել հայկական գործարանների վառարանները»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր