211652_close_icon
views-count1553 դիտում article-date 09:48 20-02-2019

Կարևոր քննարկում ԱԺ-ում. հրավիրել են Արտակ Զեյնալյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հանձնաժողովի անդամները ցանկանում են կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկի մերժման հիմնավորումները: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանն առաջարկում էին մեղադրյալի նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 1 օրը հաշվել որպես 1,5 օր, որը որոշ չափով կկրճատեր կալանավորների պատժաժամկետը: Կառավարությունը մերժեց այդ առաջարկը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր