211652_close_icon
views-count3678 դիտում article-date 23:16 19-02-2019

Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ բողոքարկման դիմումով Տատյանայի փաստաբանները խնդրում էին արդարացնել իրենց պաշտպանյալին՝ հայտարարելով, որ նրա գործողություններում հանցանք չկա: 2018 թվականի նոյեմբերի 20-ին դատարանը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային մեղավոր է ճանաչել մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ և նրա նկատմամբ պատիժ սահմանել՝ 200-ժամյա հարկադիր աշխատանքների տեսքով: Բացի այդ, դատարանը մասնակիորեն բավարարել է Ջիգարխանյանի հայցը բարոյական վնաս հասցնելու մասին և ամբաստանյալին պարտավորեցրել է 200 000 ռուբլի փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն:

Նմանատիպ նյութեր