2128 դիտում
22:54 19-02-2019
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Սանկտ-Պետերբուրգում. պարային համերգով հանդես է եկել «Նաիրի» պարային համույթը
Փետրվարի 18-ից Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Մեկնարկը տրվեց Սանկտ-Պետերբուրգի ազգային գրադարանում՝ ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ներկայացված էին մեծ գրողին նվիրված հրատարակություններ, լուսանկարներ, մասունքներ:
Բացման խոսքով հանդես եկավ ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վերշինինը: Այնուհետև ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադարձավ Հ. Թումանյանի գրական ժառանգությանը, նրա մարդասիրական և ազգային գործունեությանը:
Ելույթներով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, ռուս հայտնի մտավորականներ, գրողներ, Հ. Թումանյանի թոռը և այլք:
Միջոցառման ավարտին պարային համերգով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգի «Նաիրի» պարային համույթը:
Նմանատիպ նյութեր
2038 դիտում
23:04 05-02-2019
«Գյուրջիև» համույթը Ռիգայում հանդես է եկել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով
1853 դիտում
23:07 12-04-2019
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Իրաքում ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
292 դիտում
16:07 25-04-2024
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ
226 դիտում
15:57 25-04-2024
ՊԵԿ-ի նախկին ղեկավար. Մեր երդվյալ հարևանների աջակցությունն էական է Հայաստանի իշխանությունների համար