211652_close_icon
views-count1617 դիտում article-date 20:42 19-02-2019

Ավստրիայում ՀՀ դեսպանը Ավստրիայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

Փետրվարի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը Ավստրիայի խորհրդարանում հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ: ՀՀ դեսպանն անդրադարձավ Ավստրիայի հետ խորհրդարանական կապերի զարգացմանը, կարևորեց երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումները, խորհրդարանների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Ավստրիայի փորձը խորհրդարանական կառավարման ոլորտում: Դեսպան Պապիկյանը նաև ընգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ավստրիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակին: Այդ առումով դեսպան Պապիկյանը կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը: Գուդրուն Քուգլերը տեղեկացրեց, որ ավստրիական կողմը պատրաստ է Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Ավստրիա բարեկամության խմբի ձևավորումից հետո ակտիվ կապեր հաստատել հայաստանյան գործընկերների հետ՝ հետագա քայլերի քննարկման և խորհրդարանական համագործակցության խթանման նպատակով: Նա անդրադարձավ նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևաչափին, կարևորեց խորհրդարանական խմբերի միջև ակտիվ շփումների և հանդիպումների, ինչպես նաև փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

Նմանատիպ նյութեր