211652_close_icon
views-count1642 դիտում article-date 18:40 19-02-2019

Մեկնարկեց Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը. Հայաստանն ունի 19 ներկայացուցիչ

Ռուսաստանի Մոսկվա քաղաքում այսօր մեկնարկեց Աէրոֆլոտ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որն անցկացվում է երեք ենթախմբերով: Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը: B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը: C մրցաշարում Հայաստանը կներկայացներ Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը, Հարություն Աբգարյանը և Գագիկ Ավետիսյանը: Մրցաշարի արդյունքներին և ուղիղ միացմամբ պարտիաներին կարող եք հետևել [url=http://chessfed.am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/2019/2/%D4%B1%D5%A7%D6%80%D5%B8%D6%86%D5%AC%D5%B8%D5%BF-%D5%95%D6%83%D5%A5%D5%B6-2019]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր