211652_close_icon
views-count1667 դիտում article-date 18:16 19-02-2019

«Լիոնի» նախագահ. Եթե Մեսին հիվանդանա, մեր համար լավ կլինի

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ խաղից առաջ «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը անդրադարձել է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսիին: «Մենք 2004-ին խաղացել ենք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ՝ Կրիշտիանու Ռոնալդույով, Կրիշտիանուն պարզապես հրթիռ էր: Բախվել ենք նաև այնպիսի տղաների, ինչպիսիք են Բեքհեմն ու Մեսին, թեպետ արգենտինացին երբեք այդպես ոգեշնչված չի խաղացել մեր ակումբի դեմ: Հուսով եմ, այդ միտումը կշարունակի: Եթե Լեոն հիվանդանա, մեր համար լավ կլինի», ասել է Օլասը: Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:

Նմանատիպ նյութեր